Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աշխատակազմի «մասշտաբային վերակազմավորում» է նախապատրաստում, որը տեղի կունենա մոտակա ամիսներին: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է Figaro-ն` իր աղբյուրներին հղումով:
Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Մակրոնը կառավարությունում վերադասավորումներ իրականացրեց` փոխելով մի քանի նախարարի, սակայն բնակչության 60 տոկոսը գոհ չէր այդ փոփոխություններից:
