fbpx
Աշխարհ

Մակրոնն ու Մերկելը նախազգուշացրել են չսրել իրավիճակը Իրանի միջուկային զենքի շուրջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել են, որ կողմերը զերծ մնան Իրանի միջուկային խնդրի շուրջ վեճը սրելուց:

Թեհրանը երկու օր առաջ հայտարարել էր, որ սառեցնում է 2015 թվականի միջուկային համաձայնագրի դրույթներից մի քանիսը:  Փաստաթուղթը կնքած կողմերին տալիս է «ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու ուղիներ փնտրելու ժամանակ»:

Սակայն այս հայտարարությունից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև Իրանի հարցով Միացյալ Նահանգների բանագնաց Բրայան Հուքը: Նա նշել է, որ Թեհրանը կրկին դիմում է «միջուկային շանտաժի» մեթոդին:

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ՝ այս անգամ թիրախ դարձնելով մետաղագործության և հանքարդյունաբերության ոլորտները: Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե բաց է Իրանի առաջնորդների հետ խոսելու համար:

Մակրոնը Ռումինիայում Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ լրագրողներին ասել է, որ իրանը այս պայմանգրի շրջանակներում պիտի մնա և պետք է ամեն ինչ անեն դա ապահովելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ