Աշխարհ

Մակրոնը դեռ չի մտածում Ֆրանսիայի նախագահի հաջորդ ընտրություններին մասնակցելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ժամանակ չունի մտածելու 2022 թվականի նախագահական ընտրությունների մասին, քանի որ զբաղված է ընթացիկ գործերով: Նման խոստովանությունը նա արել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր ազգային բանավեճերի արդյունքներին:

«Ինձ այժմ չեն հետաքրքրում հաջորդ ընտրությունները, ես ցանկանում եմ գլուխ հանել ընթացիկ գործերից,- ասել է Մակրոնը ի պատասխան լրագրողի հարցի։

Նա նաև հավելել է, որ իր համար կարևոր է ներկայիս մանդատը, ուստի հաջորդ ընտրություններով չի զբաղվում:

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2017 թվականի մայիսին: 39 տարեկանում նա պետության ամենաերիտասարդ ղեկավարն է դարձել Ֆրանսիայի Հանրապետության պատմության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ