fbpx
Աշխարհ

Մակրոնը դարձյալ խոսել է ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին իր արտահայտությունը ազդանշան էր դաշինքն արթնացնելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ հարցերը, որ ինքն ուղղել է, բացահայտ հարցեր են, որոնք իրենք դեռևս չեն լուծել։ Այս մասին նա ասել է նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Եվրոպայի խաղաղությունը, Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, թուրքական հարցը: Ո՞վ է թշնամին: Քանի դեռ այդ հարցերը լուծված չեն, եկեք բանակցություններ վարենք ծախսերը համատեղ բաշխելու համար: Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը:

Այնպես որ, մեզ բոլորիս արթնացման ազդանշան է պետք: Ուրախ եմ, որ այն տեղի է ունեցել, և ուրախ եմ, որ բոլորը մտածում են այն մասին, ինչի մասին մենք պետք է մտածենք՝ մեր ռազմավարական նպատակների մասին»,-նշել է Մակրոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ