fbpx
Աշխարհ

Էմանուել Մակրոնը հրաժարվել է նախագահի թոշակից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է թոշակից, որը նրան պետք է հատկացվեր որպես երկրի նախկին ղեկավարի: Այս տեղեկությունը հաստատվել է Ելիսեյան պալատի կողմից:

Երկրի ղեկավարը, որը դեկտեմբերի 21-ին դարձավ 42 տարեկան, որոշել է նաև, որ պաշտոն չի զբաղեցնի Սահմանադրական խորհրդում, որի ցմահ անդամներ են դառնում նախագահները ղեկավարման ժամկետի ավարտից հետո:

Մակրոնն այս որոշումն ընդունել է երկրում շարունակվող գործադուլների ֆոնին, որոնք ուղղված են թոշակային բարեփոխումների դեմ: Ելիսեյան պալատից հայտնել են, որ այդ որոշումը պայմանավորված է երկրում տիրող իրավիճակին համապատասխան գործելու ձգտմամբ:

Նշենք, որ սրանով Մակրոնը կդառնա Ֆրանսիայի առաջին նախագահը, որը կհրաժարվի թոշակից, որը սահմանվում է 1955-ին ընդունված օրենքով: Թոշակի չափը կազմում է ամսական 6220 եվրո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ