fbpx
Աշխարհ

09:30 13/6/2019

Մակրոնը կաջակցի Մերկելին, եթե նա Եվրահանձնաժողովի նախագահ դառնա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է սատարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, եթե վերջինս Եվրահանձնաժողովի նախագահ դառնա:

Եվրախորհրդարանի ընտրություններից հետո վերջանում է նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ-Յունկերի պաշտոնավարման ժամկետը: Չնայած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ որպես կանցլեր իր պաշտոնավարումը ավարտելուց հետո չի ցանկանում այլևս քաղաքականությամբ զբաղվել, սակայն դեռ պահպանվում են նրա՝ Եվրահանձնաժողովի ղեկավար դառնալու հավանականության մասին լուրերը: Հաղորդում է DW-ն:

 

Վերեվ