Աշխարհ
14:00 19/12/2019

Մակրոնը պատրաստ է բարելավել գործադուլի պատճառ դարձած օրենքի նախագիծը․ աղբյուր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել կենսաթոշակային բարեփոխման նախագծից, որը համազգային գործադուլի պատճառ է դարձել։ Սակայն նա ընդգծել է, որ պատրաստ է այն բարելավել: Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ելիսեյան պալատի մի աղբյուրի։

«Նախագահը չի հրաժարվի բարեփոխման նախագծից: Նա չի վերաձևի այն, բայց պատրաստ էբարելավել»,-ասել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը:

Ինչպես նշել են Ելիսեյան պալատում, երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Սուրբծննդյան շրջանում կհաստատվի «զինադադար», և գործադուլը կդադարի: Մինչդեռ արհմիությունների մի շարք ներկայացուցիչներ հայտարարում էին, որ եթե կառավարությունը չհրաժարվի բարեփոխումից, ապա իրենք չեն դադարեցնի գործադուլը:

Հիշեցեննք, որ դեկտեմբերի 5-ից Ֆրանսիայում համազգային գործադուլ է ընթանում կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխման դեմ, որի հետևանքով առանձին կատեգորիաների ֆրանսիացիներ, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատողներ, կարող են զրկվել թոշակի անցնելու մի շարք արտոնություններից ու հատուկ ռեժիմներից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ