fbpx
Աշխարհ

Մակրոնը Թրամփին կոչ է արել հնարավորինս արագ դադարեցնել Թուրքիայի գործողությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսային զրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ նրան կոչ անելով հնարավորինս արագ դադարեցնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը: Այս մասին տեղեկացնում են Ելիսեյան պալատից:

Ֆրանսիայի և ԱՄՆ առաջնորդների զրույցը տեղի է ունեցել ուրբաթ:

«Մակրոնը ընդգծել է տարածաշրջանում «Իսլամական պետության» վերստին հայտնվելը կանխելու անհրաժեշտությունը, նրանց աջակցելը (նկատի ունի քրդերին), ովքեր մեզ հետ միասին պայքարել են ահաբեկիչների դեմ և քաղաքացիական բնակչությանը պաշտապնելը»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Հանրապետության նախագահը կոչ է արել հնարավորինս արագ դադարեցնել թուրքական գործողությունը: Ֆրանսիան և ԱՄՆ-ն առաջիկա օրերին այս հարցում սերտ շփում կպահպանեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ