ԵՄ գագաթնաժովի առաջին օրը տապալվել է, այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Տապալումը կապված է երկրների միջև քաղաքական անհամաձայնության հետ: Հարկավոր է փոխել կանոնները և աշխատանքնի մեթոդը»,- ասել է նա:
Մակրոնի խոսքով՝ ԵՄ-ն կառավարման բարեփոխումների կարիք ունի:
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ հետագա իրադրությունը հաստատում է ԵՄ-ի հետագայում ընդլայնվելու անհնարինությունը.
«Մենք չենք կարողանում լեզու գտնել, երբ անգամ 28 ենք, այդ իսկ պատճառով ես դեմ եմ քվեարկելու ԵՄ-ի ընդլայման օգտին, մինչև ինստիտուցիոնալ բարեփոխումներ տեղի չունենան»:
Հիշեցնենք, որ Շուրջ 20 ժամ տևած բանակցությունները տապալվել են, և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը բանակցությունները տեղափոխել է երեքշաբթի: