fbpx
Աշխարհ

Մակրոնը զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ն «մահանում է» ԱՄՆ-ի պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը նախազգուշացրել է եվրոպական երկրներին, որ ՆԱՏՕ-ն «մահանում է» Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Միացյալ Նահանգների։ Նրա տեսակետը անմիջապես մերժվել է Գերմանիայի և ողջունվել՝ Ռուսաստանի կողմից։

Երեկ The Economist-ին տված հարցազրույցում Մակրոնը նաև կասկած է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի Կանոնադրության 5-րդ հոդվածի վերաբերյալ, ըստ որի՝ դաշինքի անդամներից որևէ մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում ամբողջ դաշինքի վրա։

Մակրոնի խոսքով՝ ԱՄՆ-ը մյուսների հետ հաշվի չնստելու նշաններ է ցույց տալիս, և որպես օրինակ նշել է անցած ամիս Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու Թրամփի հանկարծակի որոշումը՝ առանց դաշնակիցների հետ խորհրդակցելու։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը որպես չափազանցություն է որակել, մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան դրանք գնահատել է որպես ոսկե բառեր, ՆԱՏՕ-ի ներկայիս վիճակի ճշգրիտ սահմանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ