ՄԱԿ-ում Վենեսուելայի ռազմական կցորդը Գուայդոյին ճանաչել է նախագահի պաշտոնակատար

Հրապարակող՝

2019-02-20T153343Z_524810221_RC18AE97FA40_RTRMADP_3_VENEZUELA-POLITICS

Ամենադիտվածներ

ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցչության ռազմական կցորդ, գնդապետ Պեդրո Չիրինոսը վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Հունվարի 23-ին Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։ Արդեն հունվարի 27-ին նրան երկրի նախագահ ճանաչելու մասին էր հայտարարել Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Խոսե Լուիս Սիլվան։

Ամենաթարմ