fbpx
Աշխարհ

Լիլիթ Մակունցն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ նոյեմբերի 5-ին դեսպան Լիլիթ Մակունցն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, որտեղ հայկական և վրացական բաժնի մասնագետ Խաչիկ Մուրադյանի ներկայացմամբ ծանոթացել է գրադարանում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը․ եզակի նշանակության հայկական ձեռագրերի, Աստվածաշնչերի, պատմական նշանակության փաստաթղթերի ու ցուցանմուշների:

«Դեսպան Մակունցն ու Խ․ Մուրադյանը քննարկել են նաև հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ