fbpx
Կառավարություն

Մակունցը անդրադարձել է Մեսրոպ Առաքելյանի հրաժարականին

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրաժարականին և այն տեղեկություններին, որ նա հրաժարական է տվել, որպեսզի պատրաստվի ընտրություններին, հնարավոր է՝ ՔՊ-ի հետ միասին, Մակունցը ասաց՝ ես նույնպես լսել եմ մամուլի այդ հրապարակումներին, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե հենց պարոն Առաքելյանը պարզաբանի, թե ինչու հրաժարական տվեց, ինչ է պատրաստվում անել:

Հարցին, թե արդյոք ՔՊ-ի հետ քննարկումներ կա՞ն Մեսրոպ Առաքելյանի գլխավորած «Առաքելություն» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու շուրջ, ինչպես նաև եղավ 2018-ի ընտրությունների ժամանակ, Մակունցն ասաց. «ՔՊ-ի վարչությունը վերջնական որոշում կկայացնի և հանդես կգա հայտարարությամբ, թե արդյոք դաշինքով է հանդես գալու, թե ոչ: Վերջնական որոշում չունենք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ