fbpx
Քաղաքականություն

Մակունցը հանդիպել է վաշինգտոնյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպում-քննարկումը կազմակերպվել է նոյեմբերի 18-ին՝ փակ ֆորմատով։

Նշվում է, որ Մակունցը հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին ու իրավիճակին, ինչպես նաև պատասխանել է ներկաների կողմից իրեն ուղղված հարցերին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ