fbpx
Հասարակություն

ՄԱԿ-ը երկրի ժամին միանալու կոչ է անում

«Կլիմայի փոփոխությունը շատ ավելի արագ է առաջ շարժվում, քան մենք: Ամբողջ աշխարհի ռեսուրսներն ու էկոհամակարգերը հարձակման տակ են։ Երկրի ժամը հնարավորություն է ցույց տալու մեր վճռականությունը։ Անջատելով լույսերը՝ միացնում ենք առողջ մոլորակի լույսը»,- Երկրի ժամվա կապակցությամբ նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Մենք առաջին սերունդն ենք, որ գիտակցաբար կործանում է երկիր մոլորակը և կարող ենք լինել վերջինը, որը կկարողանա կանխել դա։

Առաջիկա շաբաթը օրը՝ մարտի 30-ին, արդեն 12-րդ տարին է, որ տեղական ժամանակով երեկոյան 8.30-ին նշվում է Երկրի ժամը: Շրջակա միջավայրի համար աշխարհի խոշորագույն շարժումը մեկ տարով էլ է մեծանում և շարունակում է համախմբել միլիոնավոր մարդկանց մասնակցելու ամենամյա տոնակատարությանը: «Երկրի ժամի» 2019 թ. «#Միացեք Հանուն Երկրի» քարոզարշավի նպատակն է զանգվածային ձևով իրազեկել այն մասին, թե ինչու է բնությունը կարևոր և ստեղծել շարունակական շարժում հանուն բնության, այնպես, ինչպես աշխարհը համախմբվեց պայքարելու կլիմայի փոփոխության դեմ:

Երկրի ժամը համաշխարհային շարժում է, որը կազմակերպվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ ամբողջ աշխարհում խրախուսելով անհատներին, համայնքներին,ընկերություններին և տնային տնտեսություններին մարտի վերջին որևէ հատուկ օր մեկ ժամով անջատել ոչ առաջնային օգտագործման էլեկտրական լույսերը երեկոյան ժամը՝ 8: 30-ից մինչև 9: 30-ը։ Միջոցառումն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարին և վկայում է ավելի լավ մոլորակի հանդեպ մեր նվիրվածության մասին: Նախաձեռնությունն սկսվել է 2007 թվականին Սիդնեյում (Ավստրալիա)՝ որպես «լույսերի անջատում» միջոցառում: Այդ ժամանակից ի վեր միջոցառմանը միացել են ավելի քան 7000 քաղաք և 172 երկիր։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ