fbpx
Երևան
13:46 14/01/2020

Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը այդ պաշտոնին է Երևանի փոխքաղաքապետի շնորհիվ․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը Facebook-ի իր էջում գրել է․

«Կադրային քաղաքականությունն այլևս որևէ մեկին չի զարմացնում՝ իր աբսուրդային դրսևորումներով։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 29-ամյա ղեկավար Դավիթ Կարապետյանը դեռ բարձրագույն կրթություն չունի, ավելին՝ արդեն ութ տարի “հերոսաբար” փորձում է ավարտել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա բաժինը։

Հետաքրիր է՝ ինչու է հատկապես ագրարնիկը դարձել Երևանի վարչական շրջաններից մեկի ղեկավար։ Շատ մի չարչարվեք՝ փոխքաղաքապետը նրա «հոպարն» է։ Այ, դա է նրա «դիպլոմը»։

Մեկնաբանությունների դաշտում Սուրենյանցը նաև գրել է, որ Դավիթ Կարապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշ­տոնին հայտնվել է միմիայն իր ազգական, Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի շնորհիվ:

«Պարզվում է՝ Հայկ Սարգսյանը Դավիթ Կարապետ­յանի հայրիկի մորաքրոջ որդին է, որին, ինչպես մեր աղբյուրներն են պնդում, վերջինս «հոպար» է ասում: Քաղվածք այսօրվա մամուլից»,-հավելել է նա։

Կադրային քաղաքականությունն այլևս որևէ մեկին չի զարմացնում՝ իր աբսուրդային դրսևորումներով։ Մալաթիա-Սեբաստիա վարչական…

Gepostet von Սուրեն Սուրենյանց am Montag, 13. Januar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ