fbpx
Աշխարհ

Մալայզիայի ոստիկանությունը երգչուհու է ձերբակալել արջի ձագին փրկելու համար

Մալայզիայի ոստիկանությունը երգչուհու է ձերբակալել «շանը» փրկելու համար: Ավելի ուշ պարզվել է, որ այն արջի ձագ է։ Այս մասին հաղորդում է Fox News-ը:

27-ամյա Զարիտ Սոֆիա Յասինը պատմել է, որ ճանապարհին անօգնական վիճակում տեսել է կենդանուն և որոշել փրկել՝ կարծելով, որ շուն է: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ այն արջի ձագ է:

«Գիտեմ, որ արջին չի կարելի պահել որպես տնային կենդանու, սակայն ես ցանկանում էի փրկել նրան»,- ասել է աղջիկը:

Երգչուհին ձերբակալվել է այն բանի համար, որ իր բնակարանում է պահել արջին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ