Աշխարհ

Մալազիայում ծխի պատճառով 250-ից ավելի դպրոց է փակվել

Իշխանությունները կարգադրել են 275 դպրոց փակել Արևելյան Մալայզիայի Սարավաքի նահանգում շարունակվող հրդեհներից ծխոտման պատճառով: Այդ մասին հայտնել է New Straits Times թերթը:

Ավելի վաղ Malay Mail թերթը, վկայակոչելով էներգետիկայի, տեխնոլոգիաների, գիտության, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Բո Բի Ինին, հայտնել է, որ Մալայզիայի կառավարությունը պատրաստ է օգնել Ինդոնեզիային անտառային հրդեհների դեմ պայքարում, որոնք հանգեցրել են բնապահպանական իրադրության վատացման: Ավելի ուշ Ռոյթեր գործակալությունը հայտնել է, որ Մալայզիայի իշխանությունները կես միլիոն պաշտպանական դիմակ են ուղարկել Սարավաքի նահանգ, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը կտրուկ աճել է սաստկացող հրդեհների ֆոնին:

New Straits Times թերթը գրում է, որ սեպտեմբերի 9-ին նահանգի երկու քաղաքներում «օդի աղտոտվածության ինդեքսի» ցուցմունքները գերազանցել են 200 կետի մեծությունը, ինչը վկայում է, որ այդ շրջաններում օդը «շատ վնասակար է առողջության համար»:

Սարավաքի Տարերային աղետների դեմ պայքարի պետական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ծուխը տարածվում է Կալիմանտան կղզում բռնկման 426 օջախից: Ըստ որում նա հավելել է, որ բուն Մալայզիայի նահանգում, որը  այդ կղզու հարավ-արևմուտքում է, հայտնաբերվել է բռնկման 12 օջախ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ