fbpx
Ժամանց

15:00 15/5/2019

«Մալեֆիսենթ 2» ֆիլմի թրեյլերը արդեն հրապարակվել է

Համացանցում է հայտնվել Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Մալեֆիսենթ 2» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը Disney-ի օրիգինալ հեքիաթի շարունակությունն է: Սյուժեի հիմքում ընկած է Մալեֆիսենթի ու Ավրորա ապագա թագուհու միջև բարդ փոխհարաբերությունների պատմությունը:

Ֆիլմում Ջոլիից բացի նկարահանվել են Էլ Ֆանինգը, Միշել Պֆայֆերը և այլք։ Ֆիլմի ռեժիսորն է Խոակիմ Ռոնինգը, ով նկարահանել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի վերջին մասը:

«Մալեֆիսենթ» հեքիաթ-ֆիլմի առաջին մասի ռեժիսորն է Ռոբերտ Ստրոմբերգը: Ֆիլմը հանդիսանում է 1959 թվականին նկարահանված «Քնած գեղեցկուհին» անիմացիոն ֆիլմի ռիմեյքը, որտեղ պատմությունը ներկայացվում է Մալեֆիսենթի տեսանկյունից։

 

Վերեվ