Մալիում հարձակել են ՄԱԿ-ի ճամբարի վրա․ զոհվել է 10 խաղաղապահ

Հրապարակող՝

Իմ քայլը դաշինքի դեկտեմբերի 2-ի քարոզարշավի ճանապարհային քարտեզը

Ամենադիտվածներ

Մալիի Ագելհուկ քաղաքում ահաբեկիչները հարձակվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ճամբարի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել են 10 խաղաղապահներ, որոնք եղել են Չադից։ Հաղորդվում է առնվազն 25 վիրավորի մասին։  Այս մասին հայտնում է AFP-ն։

Հարձակումն իրականացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող գրոհայինները։

MINUSMA առաքելության խաղաղապահները վճռական պատասխան են հասցրել հարձակվողներին՝ սպանելով նրանցից մի քանիսին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է հարձակումը և կոչ արել մեղավորներին պատասխանատվության ենթարկել։


Ամենաթարմ