fbpx
Քաղաքականություն
17:30 03/12/2019

Մամեդյարովը՝ Զոհրաբ Մնացականյանի հետ կայանալիք հանդպիման մասին

Ակնակլվում է, որ վաղը Բրատիսլավայում Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ առարկայական բանակցությունների մեկնարկը կտան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մամեդյարովը նշել է, որ ՀՀ արտգործնախարարը մտադիր է վաղը անվտանգության հարց բարձրացնել:

«Ի՞նչ է անվտանգությունը Հայաստանի պատկերացմամբ, և ի՞նչ է այն՝ մեր պատկերացմամբ: Կա գիտակցում այն բանի, որ զորքերը պետք է վերադառնան զորանոցներ: Այո՛, անվտանգությունը կարևոր է, սակայն նաև Ադրբեջանի համար»,-նշել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը ընդգծել է նաև, որ անվտանգությունը կարևոր է նաև «Ղարաբաղի ադրբեջանական բնակչության համար», և որ անվտանգության հարցով վաղը ինքն ու իր հայ գործընկերն առարկայական բանակցություններ կսկսեն:

Հիշեցենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են վաղը՝ դեկտեմբերի 4-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ