Հասարակություն
21:40 26/03/2020

Մամուլում սխալ տեղեկություն է տարածվել, թե 74-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուս է կասկածվել

Գյումրում 74-ամյա տղամարդ է մահացել, որի մոտ շնչառական հիվանդություն է եղել։ Տղամարդուն նախօրեին «Շտապօգնությունով» տարել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ ամբուլատոր զննեումից հետո նրան ուղարկել են պոլիկլինիկա։

Պոլիկլինիկան հայտնել է, որ հիվանդանոցից խորհուրդ են տվել թոքերի հետազոտություն անցկացնել, ինչը արել են, պարզվել է, որ տղամարդու  աջ թոքում հեղուկ կա։ Բացի այդ՝ տղամարդը հազ է ունեցել։ Տղամարդը մի քանի անգամ սրտի կաթված է տարել նախկինում։

Մահվան հստակ պատճառն առայժմ հայտնի չէ, պարզ կդառնա դիահերձումից հետո։

Համացանցում տեղեկություն է տարածվել, որ տղամարդու մոտ կորոնավիրուս է կասկածվել։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․

«Հայաստանում մինչ օրս Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: politik.am-ին կոչ ենք անում չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել: Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, ի ուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը չի արձանագրվել: Վստահեցնում ենք, որ ցանկացած տեղեկատվություն` լավ թե վատ, կհրապարակվի պաշտոնապես առողջապահության նախարարության կողմից»։

Հայաստանում մինչ օրս Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: politik.am-ին կոչ ենք անում…

Geplaatst door Alina Nikoghosyan op Donderdag 26 maart 2020

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ