2018 թվականի ապրիլին այսպիսի դեպք էր գրանցվել ԱՊԼ-ում․ «Լիվերպուլի» երկրպագուները հարձակվել էին «Մանչեսթեր Սիթիի» ավտոբուսի վրա, որի արդյունքում այն լրջորեն վնասվել էր։
Այժմ, «Ման Սիթիում» անհանգստացած են, որ կարող է այդ դեպքը կրկնվել ԱՊԼ-ի 12-րդ տուրում, երբ «քաղաքայինները» ստիպված են լինելու հյուր գնալ «Լիվերպուլին»։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գաղտնի պահել, թե ինչ ճանապարհով են ուղևորվելու։