fbpx
Սպորտ

Մանչեսթեր Սիթին հաղթեց ՄՅՈՒ-ին և ապահովեց իր տեղը եզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կայացավ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչը։ Միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով:

Խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեց Բեռնարդու Սիլվան հեռահար պտտեցրած հարվածով: 33-րդ րոպեին արագ հակագրոհի հետևանքով Մահրեզը, մենակ մնալով Դե Խեայի դիմաց, հաշիվը դարձրեց 2-0: 6 րոպե անց գնդակը պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց Պերեյրան: Թիմերը ընդմիջման գնացին 0-3 հաշվի պայմաններում:

70-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 3:1: Գոլեր այլևս չեղան։

Եզրափակիչ դուրս գալու համար թիմերը կանցկացնեն նաև պատասխան հանդիպում։ Այն, սակայն, ձևական բնույթ կկրի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ