fbpx
Սպորտ

19:40 25/8/2019

Մանչեսթեր Սիթին հաղթանակ տարավ Բորնմութի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Բորնմութ»-ը սեփական մարզադաշում ընդունեց մրցաշարի գործող չեպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին:

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Սերխիո Ագուերոն: 43-րդ րոպեին Ռահիմ Ստերլինգը կրկնապատկեց իր ակումբի առավելությունը: Նշեքն, որ սա անգլիացու 5-րդ գնդակն էր ընթացիկ մրցաշարում:

Առաջին կեսի ավելացված ժամանակում «Բորնմութ»-ը տուգանային հարվածի իրավունք ստացավ։ Կրճատելով հաշվի տարբերությունը՝ գոլի հեղինակ դարձավ Հարի Ուիլսոնը:

Երկրորդ կեսում Ագուերոն Դավիդ Սիլվայի փոխանցումից հետո ևս մեկ գոլի հեղինակ դարձավ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Այս դիմակայությունից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակում է 3 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրանում 2-րդ հորիզոնական: «Բորնմութ»-ը 4 միավորով 10-րդն է:

«Բորնմութ» – «Ման. Սիթի»՝ 1:3

Վերեվ