fbpx
Սպորտ

Մանչեսթեր Սիթիի հերթական ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթի»-ի  կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունսը վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

Սթոունսը վնասվածք է ստացել մարզման ժամանակ և նրա ապքինումը կտևի մոտ 4-5 շաբաթ:

Ստեղծված իրավիճակում որպես մաքուր կենտրոնական պաշտպան մնում է միայն 31-ամյա Նիկլաս Օտամենդին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ծանր վնասվածք էր ստացել նաև Էմերիկ Լապորտը: Վերջինս շարք կվերադառնա մի քանի ամսից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ