fbpx
Սպորտ

Մանչեսթեր Սիթին առաջին ակումբն է, որ իր ֆուտբոլիստների վրա ծախսել է 1 մլրդ եվրո. ՊՍԺ-ն երկրորդ հորիզոնականում է

Եվրոպական ակումբների տրանսֆերային գործունեության ուսումնասիրության արդյունքներն է հրապարակել CIES Football Observatory-ն :

Կազմակերպության հաշվարկներով՝ կազմի համալրման համար ամենաշատ միջոցները ներդրել է «Մանչեսթեր Սիթին»։Ֆուտբոլային ակումբը իր ներկայիս ֆուտբոլիստների վրա ծախսել է շուրջ  1.014 միլիարդ եվրո՝ դառնալով պատմության մեջ առաջին ակումբը, որը հատել է 1 միլիարդ եվրոյի ցուցանիշը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ն, որը ծախսել է 913 միլիոն եվրո: Եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը» (902 միլիոն եվրո):

1. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1.014 միլիարդ եվրո

2. ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 913 միլիոն եվրո

3. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 902 միլիոն եվրո

4. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) ՝ 751 միլիոն եվրո

5. «Յուվենտուս» (Իտալիա) ՝ 719 միլիոն եվրո

6. «Բարսելոնա» (Իսպանիա) ՝ 697 միլիոն եվրո

7. «Լիվերպուլ»(Անգլիա) ՝ 639 միլիոն եվրո

8. «Չելսի» (Անգլիա) ՝ 561 միլիոն եվրո

9. «Աթլետիկո» (Իսպանիա) ՝ 550 միլիոն եվրո

10. «Արսենալ» (Անգլիա) – 498 միլիոն եվրո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ