fbpx
Սպորտ
19:00 07/05/2019

«Մանչեսթեր Սիթին» կրկնում է 129 տարվա ռեկորդը

ԱՊԼ 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթելով «Լեսթեր Սիթիին» կրկնեց ռեկորդը, որը սահմանվել էր շուրջ 129 տարի առաջ: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով, իսկ միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին:

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» արդեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ հաղթում է ԱՊԼ-ի բոլոր ակումբներին նվազագույնը մեկ խաղում:

Նախորդ ռեկորդը, որը սահմանվել է 1888/1889 և 1889/1990 մրցաշրջաններում՝ պատկանում է «Պրեստոնին»:

37 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակած 95 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը» նրան զիջում է մեկ միավորով:

Վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Բրայթոնին»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ