fbpx
Սպորտ

20:17 24/8/2019

Մանչեսթեր Յունայթեդը անակնկալ պարտություն կրեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խաղաց «Քրիսթալ Փելաս»-ին: Հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։

Հանդիպման 32-րդ րոպեին աչքի ընկավ Ջորդան Այուն: Երկրրոդ խաղակեսում Սուլշերի սաները նետվեցին գրոհի ու 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան 69-րդ րոպեին:

Այս անգամ գնդակին մոտեցավ Մարկուս Ռեշֆորդն ու վրիպեց (նախորդ տուրում վրիպել էր Պոլ Պոգբան): 89-րդ րոպեին «Յունայթեդ»-ին հաջողվեց վերականգնել տարբերությունը Դանիել Ջեյմսի ջանքերով: Այնուամենայնիվ, նրանց ուրախությունը երկար չտևեց: Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին հյուրերին հաղթանակ պարգևեց Վան Աանհոլտը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 4 միավորով 6-րդ տեղում է։ «Քրիսթալ Փելաս»-ը նույնպես ունի 4 միավոր, սակայն 10-րդն է:

Վերեվ