fbpx
Սպորտ

Մանչեսթեր Սիթիի պաշտպանը խոսել է կորոնավիրուսի մասին

«Մանչեսթեր Սիթիի» ուկրանիացի պաշտպանը խոսել է Անգլիայում կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակի մասին:

Ալեքսանդր Չինչենկոն հայտնել է, որ սուպերմարկետներում որոշ ապրանքներ իրոք չկան, մասնավորապես` միս և զուգարանի թուղթ: Ֆուտբոլիստի խոսքով օնլայն պատվերներ կատարելը նույնպես նպատակահարմար չէ, քանի որ պետք է 8 օր սպասել:

«Բարեբախտաբար, «Մանչեսթեր Սիթին» հոգ է տանում իր բոլոր ֆուտբոլիստների ու անձնակազմի մասին»,- հայտնել է Չիչենկոն:

«Չեմ հասցնում աչքերս բացել, երբ անձնական հաղորդագրություն եմ ստանում մեր բժշկից, հարցնում է՝ ինչպե՞ս եմ ինձ զգում, ինչպե՞ս են իմ մտերիմները: Գումարած սրան, շաբաթը 6 օր ինձ ուտելիք են ուղարկում, իսկ այսօրվանից արդեն մարզասարքեր կուղարկեն՝ մարզավիճակս պահելու համար:

Ոչ ոք չգիտի, թե առաջնությունը երբ կարող է վերսկսվել: Եթե խոսենք Անգլիայի մասին, ապա նրանք շատ դանդաղ են արձագանքում այս ամենին: Այսօրվանից նոր կարանտին են մտցնելու: Ըստ իս, դա պետք էր ավելի վաղ անել: Ծանոթ ունեմ, որը 5 տարի է՝ ապրում է Անգլիայում, նրա մոտ առկա են կորոնավիրուսի բոլոր ախտանշանները, բայց նրան ասում են գնալ աշխատանքի: Սա նորմալ չէ»,- ասել է Զինչենկոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ