fbpx
Սպորտ
11:20 04/03/2020

«Մանչեսթեր Սիթին» կդիմի Լոզանի դատարան

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը համաձայն չէ ՈւԵՖԱ-ի կողմից ակումբի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին և առաջիկա օրերին պատրաստվում է դիմել դատարան, հայտնում է «Մանչեսթեր Սիթիի» ակումբի մամուլի ծառայությունը: «Մանչեսթեր Սիթին» ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտելու հետևանքով առաջիկա երկու տարիներին զրկվել է եվրագավաթային մրցաշարերի մասնակցության իրավունքից:

ՈւԵՖԱ-ի նախագահը մեկնաբանել է Անգլիայի չեմպիոն ակումբի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը:

«Այդ որոշումն ընդունել է ՈւԵՖԱ-ի համապատասխան հանձնաժողովը, և ես նույնիսկ չեմ ծանոթացել գործի մանրամասներին, չեմ ուսումնասիրել փաստաթղթերը: Որևէ կերպ չեմ միջամտել այդ որոշման ընդունմանը»,- նշել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

«Մանչեսթեր Սիթին» դիմել է միջազգային վճռաբեկ դատարան: Սպասենք դատարանի որոշմանը, որը պետք է հարգանք»,- այս մասին Չեֆերինը հայտնել է OmniSport-ը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ