fbpx
Սպորտ

11:29 11/6/2019

«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Ռեալին»

pogba

Ըստ իսպանական ԶԼՄ-ների«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է «Ռեալ»-ի առաջարկից`բանակցել կիսապաշտպան Փոլ Պոգբայի տեղափոխության շուրջ:

Ըստ AS- ի, «թագավորական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խնդրել էր ձեռք բերել ֆրանսիացիուն: Սակայն «Ռեալը» արագ պատասխան ստացավ նրա մասին, որ ֆուտբոլիստը չի վաճառվում: «Ման. Յու» -ի գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը հույս է կապում խաղացողի հետ, ով իր ծրագրերում կարեւոր տեղ է զբաղեցնում:

Անգլիական լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին, որ Անգլիական ակումբը պատրաստ է 150 մլն եվրոյի դիմաց վաճառել ֆրանսիացի կիսապաշտպանին: Transfermarkt- ը նրա տրանսֆերը   գնահատում է 90 միլիոն եվրո:

Նշենք, որ անցյալ մրցաշրջանում 26-ամյա Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում մասնակցել է 47 հանդիպման, խփել՝ 16 գոլ եւ կատարել 11 գոլային փոխանցում :

Վերեվ