fbpx
Սպորտ

Մանչեսթեր Յունայթեդը բավարարել է Դե Խեայի պահանջները

Դարպասապահ Դավիդ դե Խեան կմնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում։ Կողմերը նոր պայմանագիր են համաձայնեցրել։

Daily Record-ի փոխանցմամբ՝ ՄՅՈւ-ն և դե Խեան նոր պայմանագիր կկնքեն, ըստ որի՝ իսպանացի դարպասապահը տարեկան 15 միլիոն եվրո կստանա։ Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի չորս տարով։ Այսպիսով՝ ՄՅՈւ-ն բավարարել է դե Խեայի պահանջները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գալիք ամառ Դե Խեային մտադիր էր ձեռք բերել «Յուվենտուսը»։

Դավիդ դե Խեան հանդես է գալիս «Ման․ Յունայթեդի» կազմում 2011 թվականից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ