fbpx
Սպորտ
20:00 30/06/2019

Մանչեսթեր Յունայթեդի արժեքը նվազել է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» իր շուկայական արժեքը կորցրել է ավելի քան 1,5 միլիարդ դոլարով կամ 35,9 տոկոսով: Պատճառը անցած մրցաշրջանն էր, որը թիմի համար դարձավ վատագույններից մեկը վերջին 10 տարվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Mirror-ը:

«Կարմիր սատանաները» մրցաշրջանի սկիզբը սկսել էին բավականին հաջող՝ գրանցելով ակումբի համար ռեկորդային եկամուտ։ Այն կազմում էր 762 միլիոն դոլար կամ 600 միլիոն ֆունտ:

Եվ ահա, 2018-2019 թվականների մրցաշարերում գրանցած անհաջողությունները պատճառ դարձան բաժնետոմսերի ընդհանուր արժեքի կտրուկ նվազման:

Նշենք, որ դժգոհ երկրպագուները հույս ունեն, որ այս դեպքից հետո կմեծանա ճնշումը «Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքի վրա: Երկրպագուները ամերիկացիներից պահանջում են վաճառել ակումբը, որը նրանք գնել են 2003 թվականին բավական վիճելի տնտեսական իրավիճակում՝ 1 մլրդ դոլարով (790 մլն ֆունտ):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ