Սպորտ

Մանչեսթեր Յունայթեդը 55 միլիոն եվրո է առաջարկում Սանչոյի համար, Բորուսիան պահանջում է կրկնակի

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին:

Սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերային արժեքի համար, քանի որ  ակումբը ֆուտբոլիստի համար պատրաստ է հատկացնել 55 միլիոն եվրո։

Գերմանական ակումբն Անգլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է 110 միլիոն եվրո:

Նշենք, որ «Բորուսիայի» ղեկավարությունը չի ցանկանում զիջումների գնալ և հույս ունի մեկ մրցաշրջան էլ ակումբում պահել հեռանկարային ֆուտբոլիստին։

Այս մասին հայտնում Sky Sports-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ