«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» կիսապաշտպանով։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, մանկունիանցիները ցանկանում են ամռանը կատարել երկու բարձրակարգ տրանսֆեր, իսկ տարբերակներից մեկը կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի պայմանագիրն է։
Միաժամանակ ընդգծվում է, որ անցած ամառվանից, երբ «Յունայթեդը» փորձեց ձեռք բերել հոլանդացուն, ակումբում խաղացողի կարգավիճակը փոխվել է, իսկ այժմ նրան գնելն էլ ավելի է դժվարացել։
Այս մրցաշրջանում դե Յոնգը Լա Լիգայում անցկացրել է 21 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։ Նրա վիճակագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: