Երեքշաբթի օրը անգլիական «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում հաղթեց «Սլովանին» 4-0 հաշվով։
Արդյունքում «Ման․Սիթիի»՝ առանց պարտության շարքը մրցաշարում (առանց 11 մետրանոցների) հասավ 25 հանդիպման։
Այս ընթացքում «Մանչեսթեր Սիթին» տոնել է 17 հաղթանակ և 8 ոչ-ոքի գրանցել։ Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը․ 2007-2009 թվականներին մանկունիանցիները նման շարք ունեցան Չեմպիոնների լիգայում։
Վերջին անգամ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում պարտվել է 2022 թվականի մայիսին՝ կիսաեզրափակիչում «Ռեալին» (1-3): Անցած մրցաշրջանում «քաղաքաբնակները» նույնպես դուրս մնացին մադրիդյան թիմի հետ դիմակությունում, բայց զիջելով 11 մետրանոցներով։