fbpx
Սպորտ

Մանչեսթեր Յունայթեդի նախկին կիսապաշտպանը քննադատել է Պոլ Պոգբային

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը կոշտ քննադատության է ենթարկել կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Ֆրանսիացին «Լիվերպուլի» դեմ խաղում փոխարինման դուրս եկավ ընդմիջումից անմիջապես հետո, երբ թիմը զիջում էր 0-4 հաշվով: Կարճ ժամանակ անց Պոգբան կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից: «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 0-5 հաշվով:

«Չեմ կարծում, թե «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ անհրաժեշտություն զգա, եթե Պոգբան այլևս խաղադաշտ դուրս չգա: Նա խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից հետո ու պետք է օգներ թիմին: Գուցե նա ցանկանում էր ցույց տալ իր ուժը, գերակայությունը կիսապաշտպանությունում, բայց արդյունքում հիմար խախտման համար հեռացվեց խաղադաշտից: Թիմը զիջում է 0-5 հաշվով ու մնում 10 ֆուտբոլիստով…

Նման իրավիճակում արժե մտածել՝ եթե Սուլշերը մնա գլխավոր մարզչի պաշտոնում, մենք նորից կտեսնե՞նք Պոգբային «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով:

Բոլորը գիտեն, որ նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց վերջին տարիների բարդությունները, պայմանագրի շուրջ համաձայնության գալու դժվարությունները, վերաբերմունքը… Ի վերջո նա մտնում է դաշտ ու անում այն, ինչ արեց:

Իհարկե, Պոլը կշարունակի խաղադաշտ դուրս գալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, բայց չեմ կարծում, թե թիմը կզգա նրա կարիքը: Նա անհարգալից վերաբերմունք ցույց տվեց, դրսևորեց կարգապահության իսպառ բացակայություն մարզչի ու թիմակիցների հանդեպ»,- The Sun-ը մեջբերում է Սքոուլզի խոսքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ