«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 120 միլիոն եվրո առաջարկել Ռանդալ Կոլո-Մուանիի համար։
Ըստ Bild-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի առաջին ակումբը, որն այս ամառ պաշտոնական առաջարկ կկատարի «Այնտրախտի» հարձակվողի և Ֆրանսիայի հավաքականի համար: Սպասվում է, որ այն կկազմի 120 մլն եվրո։
Կոլո-Մուանիի կարիերան շարունակելու մեկ այլ պոտենցիալ տարբերակ ՊՍԺ-ն է: «Այնտրախտը» հարձակվողի համար պահանջում է մոտ 100 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողն «Այնտրախտի» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: