fbpx
Քաղաքականություն

Մանդատները նորընտիր պատգամավորներին կհանձնվեն հունվարի 10-ին

Հունվարի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են ԿԸՀ լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, 7-րդ գումարման Ազգային ժողովն ունենալու է 3 խմբակցություն՝ 132 պատգամավորով։ Երեք խմբակցություններն են՝ «Իմ քայլը»՝ 88 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստանը»՝ 26 պատգամավոր և «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ