Աշխարհ

Մանդելայի հեղինակած նկարը աճուրդում վաճառվել է 112 հազար դոլարով

Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի նկարը Նյու Յորքում Bonhams աճուրդի տան կողմից վաճառվել է 112 հազար դոլարով։ Նկարում պատկերված է

«Երբ հայրս նախագահի պաշտոնից թոշակի անցավ, նա զբաղմունք չէր գտնում։ Կարծում եմ, արվեստը նրա համար ինքնարտահայտման հիանալի միջոց էր կամ իր պատմության, իր ողջ կյանքի հետ հաշտվելու փորձ»,- հայտարարել է Մանդելայի դուստրը, որը նկարը ներկայացրել է աճուրդի։ Մանդելան ընդհանուր առմամբ թողել է 22 էսքիզ։

Աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներ բազմիցս այցելել են թիվ 5 բանտախուց, որի դուռն ու բանալին նկարել է Մանդելան։ Նրանց թվում եղել են նաև ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման և Բիլ Քլինթոնը։ Մանդելան բանտախցում անցկացրել է 18 տարի (1964-1982)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ