fbpx
Խորհրդարան

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում չընտրվելու դեպքում Մանե Թանդիլյանը չի բացառում, որ կարող է ընտրվել որևէ հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում չընտրվելու դեպքում Մանե Թանդիլյանը չի բացառում, որ կարող է ընտրվել որևէ հանձնաժողովի նախագահ։ Այս մասին ինքը՝ ԼՀԿ պատգամավորը, հայտնեց ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։

Նա ասաց, որ Դոնթի բանաձևով որևէ հանձնաժողովի նախագահությունը տրվելու է իրենց խմբակցությանը։ Հիմա տարբեր հանձնաժողովներ են քննարկվում, և դրանց համապատասխան՝ կան նաև տարբեր թեկնածություններ։ Թանդիլյանի խոսքով՝ քննարկվում է նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարումը ԼՀԿ-ին հանձնելու տարբերակը։

Այդպիսի դեպքում, ըստ Թանդիլյանի, չի բացառվում, որ հենց ինքը նախագահի այդ հանձնաժողովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ