fbpx
Խորհրդարան

Մանե Թանդիլյանը քննադատեց կառավարության ծրագիրը

ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագրի ընդունումից առաջ պատգամավորները ելույթներ են ունենում: «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավոր Մանե Թանդիլյանը քննադատեց կառավարության ծրագիրը՝ հայտարարելով, որ այն հեղափոխական կոչվելուց շատ հեռու է:

Ժողովուրդը մեծ սպասումներ ունի, անօթևանը բնակարանի է սպասում, թոշակառուն՝ թոշակի բարձրացման, և դա բնական է, մարդիկ դրա համար են իրականացրել հեղափոխություն:

«Ժողովրդի սպասումներից լարվել պետք չէ, ժողովուրդը սպասումների իրավունքը վաստակել է հեղափոխությամբ: Իմ անհանգստությունն այնտեղ է, որ հասարակության մի մասը սկսել է կորցնել այդ վստահությունը սեփական ապագայի նկատմամբ: Խոսքը կառավարության նկատմամբ վստահության և իշխանության նկատմամբ վստահության մասին չէ: Իմ մտավախությունը սեփական ապագայի նկատմամբ վստահության նվազումն է: Մենք կարող ենք չխոսել այդ մասին, լռել կամ էլ չնկատել, բայց դրանից իրավիճակը չի փոխվի: Այո, վստահությունը սեփական ապագայի նկատմամբ սեփական երկրում: Սա այն է, ինչ մենք պետք է պաշտպանենք և դողանք դրա վրա: Եվ այստեղ է մեր և ձեր բարձրացրած կառավարության ծրագրի, հեղափոխական ծրագրի տարբերությունը»:

Թանդիլյանը հայտարարեց, որ կա տնտեսական զարգացման երկու ճանապարհ. մեկը աստիճանական, մյուսը շոկային թերապիան է: Առաջինն ավելի պահպանողական, դանդաղ զարգացումն է, երկրորդը հեղափոխական ծրագիրն է: Այսօրվա կառավարության ծրագիրը առնվազն չի արտահայտում զարգացման այդ տեմպն ու աշխատունակությունը:

«Ինչո՞ւ պետք պետք է օտարերկրացին ներդրում կատարի ՀՀ-ում: Եթե կարծում եք, որ օրենքի գերակայությունն ու կոռուպցիայի բացակայությունը կամ դրանց մասին խոստումը անհրաժեշտ միակ պայմանն է, դա այդպես չէ: Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրող կարողանում է գնահատել տնտեսական վիճակը, և միշտ աշխարհում լինելու են երկրներ, որոնք այս իմ թվարկած չափորոշիչներով Հայաստանից առաջ են լինելու: Ինչպե՞ս անել, որ ներդրողն ընտրի հենց Հայաստանը: Եվ այստեղ է անհրաժեշտությունն՝ ունենալ ծրագիր և ռազմավարություն, որ կայուն զարգացում ապահովվի և սպասելիքներ՝ շահույթների և եկամուտների վերադարձի»:

Վերջում Թանդիլյանը հայտարարեց, որ ծայրահեղ աղքատությունը խայտառակություն է, և խայտառակության վերացումն իր համար  տնտեսական հեղափոխության արդյունք չէ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ