fbpx
Սպորտ

Մանեի վնասվածքը օգուտ տվեց Մինամինոյին ֆուտբոլային կարիերայում

Երեկ՝ հունվարի 23-ին, Անգլիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Վուլվհերեմփթոնը» և «Լիվերպուլը»: Հանդիպումն ավարտվեց Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակով՝ 1:2 հաշվով:

33-րդ րոպեին Սադիո Մանեն վնասվածք ստացավ, և նրան փոխարինելու համար խաղադաշտ դուրս եկավ կիսապաշտպան Տակումի Մինամինոն։ Սա ճապոնացի ֆուտբոլիստի համար դեբյուտային հանդիպում էր Պրեմիեր լիգայում՝ «Լիվերպուլ»-ի կազմում:

25-ամյա կիսապաշտպանը դարձավ առաջին ճապոնացի ֆուտբոլիստը, որը պաշտպանեց «Լիվերպուլ»-ի գույները Պրեմիեր լիգայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ