fbpx
Հասարակություն

Մանկապարտեզի այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի կանոններին, կազատվեն. Տիգրան Վիրաբյան

Այսօր` մայիսի 18-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իրենք առաջնահերթություն են տալիս այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում ապահովել երեխայի խնամքը տանը` աշխատանքի հետ պայմանավորված, այսինքն առաջնահերթություն է տրվելու այն երեխաներին, որոնց ծնողները աշխատում են կամ անապահով ընտանիքի երեխաներ են:

Տեղակալը հայտնեց, որ 61 հազար ծնողի շրջանում հարցում է արվել և նրանցից 11 հազարը գտնվում է այս կարգավիճակում և ցանկանում է երեղային մանկապարտեզ տանել:

Փոխքաղաքապետը ներկայացրեց սահմանված կանոնները, որոնցով աշխատելու են մանկապարտեզները. «Բացառում ենք ծնողների մուտքը մանկապարտեզ: Երեխաներին դիմավորում են մանկապարտեզի աշխատակիցները, հեռավար ջերմաչափում են անում, և համոզվելով, որ չունի ջերմություն, ընդունում են մանկապարտեզ»,-ասաց նա՝ կոչ անելով ծնողներին համբերատար կերպով պահել հեռավորություն պահպանելու կանոնները:

Նա ըանև ընդգծեց, որ ռիսկային գոտում գտնվող աշխատակիցները աշխատանքի չեն գա, բայց կվճարվեն ամբողջությամբ: Մանկապարտեզներն օրական երկու անգամ կախտահանվեն:

Ինչ վերաբերում է սննդին, նույն կերպ է իրականացվելու, ինչպես նախկինում, սակայն որոշակի սննդատեսակների դեպքում փաթեթավորման փոփոխություն է արվել:

«Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ պատվիրել է 160 հազարից ավելի դիմակներ և մի քանի հազար լիտր ալկոգել: Այո, սա մեզ համար փորձություն է, պետք է կարողանանք հաղթահարել այն: Այն աշխատկիցները, որոնք չեն ենթարկվի կանոններին, կվտանգեն երեխաների ու նրանց ընտանիքների կյանքերը, այդ աշխատակիցներից մենք շատ արագ կազատվենք, նրանք կմաքրվեն: Նրանց հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու: Նրանք, որոնք իրենց կամքով չեն ցանկանա աշախատել, չեն վճարվի, իսկ որոնք այս պայմաններում կգան աշխատանքի 100 տոկոսով կվճարվեն և մենք կփորձենք գտնել տարբերակներ լրացուցիչ խրախուսումների համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ