Երևանի թիվ 48 մանկապարտեզի սաները հյուրընկալվեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողական կենդանիների վարժեցման ուսումնական կենտրոնում:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ կենտրոնի հրահանգիչները մանկապարտեզի սաներին ներկայացրին ծառայողական շների վարժեցման գործընթացը և հմտությունները՝ դրական հույզեր և ուրախ ակնթարթներ պարգևելով մանուկներին: