Երևան
16:20 10/06/2020

Մանկապարտեզները շարունակում են բնականոն աշխատանքը․ քաղաքապետարան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Համայնքային մանկապարտեզները շարունակում են բնականոն գործընթացը՝ պահպանելով համաճարակային անվտանգության կանոնները, հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ պարբերաբար ախտահանվում են խմբասենյակները, սանհանգույցները, բակերում տեղադրված զրուցատաղավարներն ու խաղերը: Ծնողները երեխաներին ուղեկցում են մինչև մանկապարտեզի մուտքը: Բույժքույրերն ու դաստիարակները նախ ջերմաչափում են երեխաներին, տվյալները գրանցում մատյաններում, որից հետո միայն ուղեկցում են ներս:

Խմբասենյակներում և ննջասենյակներում պահպանվում է 1.5 մ հեռավորություն: Մանկապարտեզների բոլոր աշխատակիցները մինչև աշխատանքային օրվա ավարտը կրում են դիմակներ, պաշտպանիչ այլ միջոցներ, ձեռքերը հաճախ ախտահանում են: Դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ