fbpx
Իրավական
14:34 19/07/2019

Մանրամասներ՝ Սիսիանում տեղի ունեցած խոշոր պայթյունից

Մանրամասներ՝ Սիսիանում տեղի ունեցած խոշոր պայթյունից

Սիսիանում խոշոր պայթյուն է տեղի ունեցել: ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդել դեպքի հետ կապված:

«2019 թվականի հուլիսի 18-ին անհայտ անձը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին, որի արդյունքում տարածքի սեփանակատերը՝ Սիսիան քաղաքի 1945 թվականին ծնված բնակիչը ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով ներսից բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտանաբերելու ուղղությամբ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը:

Տեղեկատվություն՝ Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 18-ին , անհայտ անձը…

Geplaatst door Նաիրա Հարությունյան op Vrijdag 19 juli 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ