Սպորտ

Սալահի և Լիվերպուլի հետ նոր պայմանագրի մանրամասները հայտնի են

Հայտնի են Մոհամեդ Սալահի՝ «Լիվերպուլի» հետ նոր պայմանագրի մանրամասները։

Այժմ 30-ամյա ֆուտբոլիստը շաբաթական վաստակում է ավելի քան 350 հազար ֆունտ ստերլինգ։ Բոնուսների հետ միասին նրա աշխատավարձը կարող է հասնել շաբաթական մոտ 400 հազարի, հայտնում է The Atheltic-ը։

Ըստ աղբյուրի՝ մինչ մերսիսայդցիների հետ նոր համաձայնագրի կնքումը, Սալահի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան»:

Եթե ​​հարձակվողը չերկարաձգեր պայմանագիրը, ապա հունվարի 1-ից կարող էր բանակցել այլ ակումբների հետ, քանի որ նրա նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ