Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ ներկա գտնվեցի Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկոյին:
Ծրագրում հնչեց «Ռեքվիեմը»-ը երգչախմբի և նվագախումբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի և դաշանամուրի համար։
Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարեցին «Musica viva» կամերային նվագախումբը, Տուլայի պետական երգչախումբը, «Questa musica» երգչախումբը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, դաշնակահար Պավել Դոմբրովսկին:
Մաեստրո Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկոն իրականություն դարձավ
Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի նախաձեռնությամբ և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ջակցությամբ»: